‘Բրենդան Ռոջերսն աշխատանքի կանցնի «Սուոնսիում»’

1808

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն աշխատանքի կանցնի «Սուոնսիում»,- տեղեկացնում է «Daily Star»-ը:

Աղբյուրի համաձայն՝ գործարքն արդեն կայացել է, սակայն ուելսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով դրա մասին դեռ չի հայտարարվում: 

Ակումբը մտադիր չէ շարունակել փորձառու իտալացու հետ համագործակցությունը, ում պայմանագիրն ավարտվում է հունիսին:

Ավելի վաղ Ռոջերսն նույնպես աշխատել է «Սուոնսիում»: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր:

Նախորդ հոդվածը‘Կրկին ֆուտբոլիստ է մահացել խաղադաշտում’
Հաջորդ հոդվածը‘Արբելոան կհեռանա «Ռեալից»’