‘Բրենդան Ռոջերս. «Եթե հաշվի առնենք այն, որ այդ գոլերի 80 տոկոսը խփել է Սուարես-Սթարիջ զույգը, ամեն ինչ պարզ կդառնա»’

789

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի ընթացիկ մրցաշրջանում անհաջողությունների մասին: Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Նյուքասլին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 14 միավոր և 12 միավորով զիջելով առաջատար «Չելսիին»:

«Մենք մոռացել ենք, թե ինչպես է պետք գոլեր խփել: Նախորդ մրցաշրջանում 101 գոլ ենք խփել, սակայն եթե հաշվի առնենք այն, որ այդ գոլերի 80 տոկոսը խփել է Սուարես-Սթարիջ զույգը, ամեն ինչ պարզ կդառնա: Բացի այդ` մեր կազմում շատ են նորեկները: Այս մրցաշրջանում լավ չենք մեկնարկել և այժմ միակ բանը, որ կարող ենք անել տքնաջան աշխատանքը շարունակելն է: Աշխատանքը վստահություն է հաղորդում, որն էլ օգնում է արդյունքների հասնել»,-ասել է Ռոջերսը անլիական լրատվամիջոցներին:

Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 10 տուրում «Լիվերպուլը» 13 գոլ, ինչը 4-ով քիչ է նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի դեսպանատան Mercedes-ը Մոսկվայում բախվել է ՃՈ BMW-ին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը’