‘Բրիտանական ապահովագրական ընկերություններին կարգելվի փրկագին վճարել ահաբեկիչներին’

874

Բրիտանիայում գրանցված ապահովագրական ընկերություններին օրենսդրորեն կարգելվի հոգալ գրոհայինների կողմից պահանջվող փրկագնի ծախսերը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:

Բրիտանական կառավարության կարծիքով՝ այժմ օրենսդրության մեջ սողանցք կա, որը «Իսլամական պետության» և այլ խմբավորումների գրոհայիններին թույլ է տալիս մեծ գումարներ ստանալ Մեծ Բրիտանիայից: Չնայած ահաբեկիչների ֆինանսավորումն  արգելված է, ապահովագրական ընկերությունները տեսականորեն կարող են փոխհատուցել իրենց հաճախորդների՝ ընտանիքի անդամին գերությունից ազատելու համար արված ծախսերը:

Առայժմ ոչ մի նման դեպք չի արձանագրվել. Լոնդոնն ավանդաբար հրաժարվում է վճարել պատանդներին ազատելու համար: Մյուս պետությունները սովորաբար գերադասում են փրկագին վճարել իրենց քաղաքացիների համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ պատանդներին ազատելու համար վերջին շրջանում «Իսլամական պետությանը» վճարվել է 28 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Այսօրվա դրությամբ «Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել բրիտանացի երկու գերիների. սեպտեմբերի 13-ին սպանվեց Դևիդ Հեյնսը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ Փիթեր Հենինգը: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի գնա մեկուսացման ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Հիլարի Քլինթոնը գերազանց նախագահ կլինի’