‘Բրիտանացի կենսաբաններ. Ցերեկը ստացած վերքերն ավելի արագ են սպիանում’

2464

Եթե մարդը քերծվածք կամ վնասվածք ստանա ցերեկային ժամերին, ապա նա կվերականգնվի ավելի արագ, քան եթե նույնը տեղի ունենա գիշերային ժամերին, պարզել են բրիտանացի գիտնականները:

Այսպես, գիշերային այրվածքների բուժման համար պահանջվել է միջինը 28 օր, իսկ օրվա ցերեկային ժամերին ստացած այրվածքների բուժման համար՝ 17 օր:

BBC-ի փոխանցմամբ, իրենց դիտարկումների մասին պատմել են Քեմբրիջի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի բժիշկները: Նրանք ուսումնասիրել են 118 հիվանդների այրվածքների վերականգնման ընթացքը: Գիտնականները վերականգնման տարբեր արագությունը բացատրում են բջիջների ռեգեներացիայի տարբեր արագությամբ:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմի միավորող գործվածքի բջիջները, որոնք կոչվում են ֆիբրոպլաստներ, օրվա ընթացքում տարբեր կերպ են աշխատում: Ըստ այդմ, ֆիբրոպլաստները արդյունավետ են աշխատում ցերեկը, իսկ գիշերը կորցնում են «զգոնությունը»:

Այնուհանդերձ, գիտնականները նշում են, որ նախնական այս տվյալները պետք է դեռ հաստատման երկարատեւ պրոցես անցնեն՝ կլինիկական փորձաքննությունների միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորատը կոչ է անում դադարեցնել դասադուլի կոչերը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը կողմնորոշվել է նոր դարպասապահի ընտրության հարցում’