‘Գագիկ Ջհանգիրյան. Օրենսգրքերում վիրահատական միջամտությունը անընդունելի է’

1065

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մեկնարկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ կառավարությունը հրատապ կարգով ԱԺ է ներկայացրել քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մինչդեռ, ըստ պատգամավորի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները լուրջ առարկություններ են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

«Որոշման առաջին նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում այս փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումն անել առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում չի քննարկվել, ավելին, նիստերից մեկում մուտք է արվել, հետո մենք լուրջ առարկություններ ենք ներկայացրել, հետո հեղինակը հետ է տարել», — նշեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝  «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» միջազգային կոնվենցիայից  բխող այս փոփոխությունները վիրահատական միջամտություն են կատարում քրեական օրենսգրքում, եւ այդ նախագիծը սկզբունքորեն անընդունելի է Ազգային ժողովի համար:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ արտահերթ նստաշրջանը հրավիրել է  Կառավարությունը, եւ «սա կառավարության լիազորությունների շրջանակում է»: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանն առաջարկում է հալեպահայության վիճակի շուրջ հրատապ քննարկում ծավալել’
Հաջորդ հոդվածը‘Գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման’