Գազայում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 49 լրագրող

256

Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից զոհվել են ԶԼՄ-ների՝ տարածաշրջանում իրավիճակը լուսաբանող 49 աշխատակիցներ։

Այդ մասին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ դա այդ շրջանում գործող լրագրողների ընդհանուր թվի 4 տոկոսն է կազմում։

Ավելի վաղ պաղեստինցի լրագրողների արհմիությունը մտահոգություն էր հայտնել Գազայի հատվածում տասնյակ լրագրողների ճակատագրերի կապակցությամբ, որոնց հետ կապը կտրվել էր։ Կազմակերպությունում նշել էին, որ մտավախություն ունեն, որ նրանք կարող են հաշվեհարդարի ենթարկվել իսրայելցի զինվորականների կողմից, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպությունների խնդրել էին միջամտել և ապահովել նրանց պաշտպանությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշն իր հերթին հայտարարել է, որ «չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրող է սպանվել, քան ցանկացած մեկ այլ հակամարտությունում՝ առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում»։

Նախորդ հոդվածըԲանգլադեշի ԱԳՆ ղեկավարը բոլոր երկրներին կոչ է արել բոյկոտել Իսրայելը
Հաջորդ հոդվածըԻրանի ԻՀՊԿ հրամանատար․ Հակամարտությունը Մերձավոր Արևելքում  կարող է ընդլայնվել