‘ Գազի պայթյուն Լոնդոնի հյուրանոցում. տուժել է 14 մարդ’

751

Առնվազն 14 մարդ է տուժել Լոնդոնի հինգաստղանի Hyatt Regency հյուրանոցում կենցաղային գազի պայթյունից:

Տուժածներից ինը բժշկական օգնություն են ստացել տեղում, հինգ մարդու տեղափոխել են հիվանդանոց:

Բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի բոլոր այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են: Դրանից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հարյուրից ավելի ոստիկաններ, հրշեջներ և շտապ օգնության աշխատակիցներ:

Հյուրանոցի կենվորներին թույլ կտան վերադառնալ այնտեղ միայն այն բանից հետո, երբ հրշեջները ստուգումներ անցկացնեն և համոզվեն, որ վտանգն անցել է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ճիշտ կլիներ, եթե այսուհետ Շարմազանովի պաշտոնը կոչվեր «ՀՀԿ օդատատանիչ». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկուսի մասունքները տարհանվել են’