‘Գալուստ Սահակյանին դուր չեն եկել «օֆշորի» մասին հարցերը, որոնք ուղղված էին իր կիպրոսցի գործընկերոջը’

1116

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն տեղյակ չէ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Օմիրուին հասցեագրված լրագրողների համապատասխան հարցը վրդովեցրել է նրա հայ գործընկեր Գալուստ Սահակյանին, ով նշել է, որ Օմիրուն և նրա երկիրը բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, և իրենք պարտավոր չեն իմանալ մեր երկրի ներքին խնդիրների մասին:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ վարչապետը Կիպրոսում մասնակից լինի օֆշորային սկանդալի և հետո դեսպան նշանակվի որևէ երկրում` Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայտարարել է, որ հասկանում է հարցի ենթատեքստը, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի որ դա կլինի միջամտություն այլ պետության ներքին գործերին: 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտությունում «չեզոք» տարածք չկա’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը’