‘Գայանե Ղազարյան. Ցանկանում եմ՝ մայիսի 5-ից հետո փոփոխությունների սկիզբ դրվի’

1710

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանուընտրությունների ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, մասնագիտությամբ սոցիոլոգ, անկուսակցական Գայանե Ղազարյանըավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկն ընդունել է պատասխանատվության զգացումից ելնելով: Այս մասին նա նշեց WomenNet-ի հետ զրուցում՝ խոստովանելով, որ առաջարկը սկզբում փորձել է մերժել, սակայն այն ընդունել է մոր, եղբոր և հատկապես ամուսնու հորդորով:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք Երևանու ավագանու ընտրություններից:

— Բնականաբար, Հայաստանում բուն ընտրական մեխանիզմներից մեծ ակնկալիքներ  հնարավոր չէ ունենալ, քանի որ ընտրությունները հիմնականում կեղծվում են: Այդուհանդերձ, գտնում եմ, որ յուրաքանչյուր անգամ հարկավոր է ամեն ինչ անել, բոլոր միջոցները ձեռնարկել, բոլոր ուժերը կոնսոլիդացնել՝ ընտրությունը ընտրություն դարձնելու համար: Այսինքն՝ առիթն այդ առումով չի կարելի բաց թողնել:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա պետք է նշեմ, որ Երևանը շատ կարևոր կետ է, քանի որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է  հենց մայրաքաղաքում: Ուստի, եթե ցանկություն ունես փոփոխություններ իրականացնել՝ պետք է բազմաթիվ քայլեր ձեռնարկել: Նախ՝ կոռուպցիոն համակարգը վերացնելու  համար պետք է ամենառաջինը Երևանից սկսել: Կարծում եմ, որ իշխանություններին զրկելով որոշ լծակներից, հնարավոր է  աստիճանաբար հաղթահարել այն ճահիճը, որում այսօր գտնվում ենք:

— Բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը համարյա նույնբովանդակությունն ունեն: Այդ դեպքում ինչպես պետք է կոմնորոշվի ընտրողը և ինչո՞ւ պետք է  վստահի հենց  Ձեզ:

— Շատ կարևոր հարց է: Հարց, որը շատ հաճախ ինքս ինձ եմ տալիս և կարծում եմ, որ գտել եմ բանալին: Բանն այն է, որ իրոք կուսակցությունները գրում են շատ ցանկալի ծրագրեր, ասում են այն, ինչ հաճո է լսել ընտրողին: Այստեղ միակ խնդիրը մնում է խոսքի և գործի համապատասխանությունն ու հետևողականությունը:  Այս պարագայում ընտրողը այլ չափանիշ չունի կողմնորոշվելու, քան ուղղակի դիտարկել, թե որ քաղաքական ուժն ավելի հետևողական է տանում իր խոսքը: Բնականաբար, պետք է տեսնել, թե արդյոք այն քաղաքական ուժը, որը իրապես տիրապետում է լծակներին և երկար ժամանակ իշխանության է՝  կատարել է այն ամենը, ինչ խոստացել է: Այս պարագայում, կարծում եմ, հարցը կունենա հստակ պատասխան՝ ոչ: Բնականաբար, հինգ տարիների ընթացքում ՀՀԿ-ն չի կատարել իր ծրագրային դրույթներից որևիցե մեկը:

— Իսկ դուք ծանո՞թ եք մայրաքաղաքի խնդիրներին  և  ի՞նչկցանկանայիք փոխել Երևանում:

— Այն ինչ կցանկանայի փոխել Երևանում՝ կցանկանայի փոխել նաև Հայաստանում: Ես չեմ կարծում, որ կա յուրահատուկ խնդիր, որը միայն Երևանին է բնորոշ: Բոլոր խնդիրները համահայաստանյան են: Ես նորից մնում եմ այն կարծիքին, որ առաջին հերթին պետք է վերացնել կոռուպցիան, մենաշնորհները: Դրան պետք է հաջորդեն մնացած կարևոր խնդիրները՝  թույլ չտալ հանրային տարածքների  ապօրինի սեփականաշնորհումը, պատմամշակութային հուշարձանների և կանաչ տարածքների անխնա ոչնչացումը: Ի դեպ, իշխող կուսակցությունը  խոստացել էր հինգ տարիների ընթացքում  ավելացնել կանաչ տարածքները, բայց իրականում դրանք կրճատվեցին: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց պետք է շուտափույթ լուծում տրվի: Բայց ես պետք է շեշտեմ, որ կոռուպցիայի և մենաշնորհներին կողքին Հայաստանում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել  էկոլոգիական խնդիրներին:  Ամենացավալին այն է, որ անխնա ոչնչացնելով  էկոլոգիան  Հայաստանը դրանից ոչ մի օգուտ չի քաղում: Գոնե, եթե թունավորում են բնությունը, հանքեր են վաճառում օտարերկրացիներին, դրանից  շահեր ՀՀ քաղաքացին, գոնե մարդկանց կենսամակարդակը բարձրանար:

— Եթե դուք դառնաք ավագանու անդամապա  առաջին  հերթին  ո՞րխնդիրների  լուծմամբ  կզբաղվեք:

— Իրականում դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ շատ կուզենայի, որ բոլոր խնդիրները միանգամից լուծվեն: Այսինքն՝ բոլոր քայլերը դարձնել առաջին քայլ: Ես իրոք չեմ կարող առանձնացնել, թե որ խնդիրն է առավել կարևոր: Ինձ համար կարևոր են բոլոր, իսկ թե ինչ հերթականությամբ պետք է լուծել, ապա կարծում եմ՝ դա ընթացքում կերևա: Այդուհանդերձ կարծում եմ, որ պետք է սկսել մենաշնորհների վերացումից:

— Սովորաբար կանանց  համար ավելի դժվար է մասնակցել նման պատասխանատու գործին: Որքանո՞վ  է աջակցում  Ձեր  ընտանիքը, ընկերները:

— Ւ տարբերություն շատ հայ կանանց, ինձ մոտ ճիշտ հակառակ երևույթն է: Ես ավելի հակված էի այս առաջարկից հրաժարվելու, բայց մայրս, եղբայրս և հատկապես  ամուսինս  թույլ չտվեցին:  Պետք է անկեղծ ասեմ՝ թե խորհրդարանական, թե Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը չէի ասի, որ ես եմ կայացրել: Հարազատներս են ինձ առաջ մղում: Ես շատ եմ զբաղվում կանանց իրավունքներով, նրանց հուզող խնդիրների մասին մշտապես բարձրացնում եմ, ներկայումս «Շահխաթուն» ՀԿ-ի հետ կատարում եմ հետազոտություն քաղաքական դաշտում կանանց իրավունքների վերաբերյալ, հետազոտություն եմ անցկացրել նաև կանանց մասնակցությունը մարդու իրավունքների  պաշտպանության ուղղությամբ: Այսինքն՝  մշտապես բարձրացնում եմ այդ հարցերը և հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք  հասարակական կյանքում ակտիվ չեն ոչ միայն տղամարդկանց արգելելու  պատճառով, այլև խնդիրը հենց իրենցում է. շատ հաճախ նրանք հրաժարվում են մասնակցություն ունենալ ինչ-որ գործընթացների:  Հատկապես այս փաստարկն  իմ դեմ օգտագործելով՝ ամուսինս և եղբայրս ինձ համոզեցին, որ ընտրություններին մասնակցելուց չհրաժարվեմ: Եթե ես բողոքում եմ, որ կանայք պասիվ են և չեն ցանկանում առաջ գնալ, ապա ինքս առաջարկը մերժելու իրավունք  չունեմ:

 —  Ինչպե՞ս  կարելի է  գնահատել  կանանց  ազդեցությունը  երկրիկառավարմանզարգացման գործընթացներում այսօր:

— Կարծում եմ՝ շատ ցածր: Այս  պահին հանրապետությունում կա 800-ից ավելի համայնք, որից միայն 20-ում են կանայք ղեկավարում: Ընդհանրապես չունենք կին քաղաքապետ, չունենք կին մարզպետ, ունենք միայն մեկ կին մարզպետի տեղակալ, իսկ  Ազգային ժողովում ներկայացված է ընդամենը 14  կին  պատգամավոր: Այստեղից կարող ենք հետևություն անել՝ ինչպե՞ս կարող են կանայք որոշիչ դերակատարություն ունենալ քաղաքական և հասարակական կյանքում: Իսկ երբ հետևում ես որոշ կին քաղաքական գործիչների բանավեճերին, տեսնում ես, որ «պատրիարխիկ» հասարակության պատկերացումներ են:  Լինելով նախարարներ, պատգամավորներ, որևէ քայլ չեն ձեռնարկում քաղաքական դաշտում, հասարակական կյանքում  կանանց դերը ինչ-որ ձևով բարձրացնեն: Նրանք ընդամենը ամրապնդում են նույն կարծրատիպերը, որոնք առկա են մեր հասարակությունում: Նրանց  հարցազրույցներից հստակ երևում է, որ իրենք իրենց ներկայացնում են որպես շատ լսող, հեզ, համեստ, ոչ նախաձեռնող, ծնողների կամ ամուսինների որոշումների դաշտում գտնվող մարդիկ: Այսինքն՝ այս կանայք իրականում առաջ են տանում այն գաղափարները, որոնք դեմ են և  իրենց, և բոլոր կանանց առաջխաղացմանը:

 

Մերի Մարգարյան

Նախորդ հոդվածը‘Օպերայի և բալետի թատրոնը կրկին բացեց իր դռները’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալական բունտի նոր ձեւաչափը’