‘Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» ջախջախեց «Սանկտ-Պաուլի»-ին (տեսանյութ)’

1086

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց Համբուրգի «Սանկտ-Պաուլի» թիմին:

«Միլերնտոր-Շտադիոն» մարզադաշտում կայացած խաղում Յուրգեն Կլոպի սաները 3 գնդակ խփեցին և անառիկ պահեցին սեփական դարպասը: Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Չիրո Իմոբիլեն` աչքի ընկնելով Սինձի Կագավայի կատարած փոխանցումից հետո: 44-րդ րոպեին դորտմունդցիների երկրորդ գոլը խփեց Մարկո Ռոյսը. այս անգամ գոլային փոխանցում կատարողն Իմմոբիլեն էր: Խաղավարտից րոպեներ առաջ վերջնական հաշիվը ձևակերպեց Կագավան: 0:3, և «Բորուսսիան» շարունակում է պայքարն այս մրցաշարում:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Բորուսսիայի» մեկնարկային կազմում, սակայն 78-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Միլոշ Յոյիչին:

 

Գերմանիայի գավաթ, 2-րդ փուլ 

«Սանկտ-Պաուլի»-«Բորուսսիա»` 0:3
Գոլերը` Իմմոբիլե՝ 33, Ռոյս՝ 44, Կագավա՝ 86:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովան’
Հաջորդ հոդվածը‘ՓՊ. Նոր օրենքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ծննդաբերության խթանման համար’