Գերմանիայում սկանդալ է ծագել, երբ ԶԼՄ-ն հրաժարվել է «մայր» բառից

384

Շաբաթ օրը գերմանական Tagesschau լրատվական ծառայությունը պատմել է նոր օրինագծի մասին, որի համաձայն՝ երեխայի ծննդյան առթիվ դեկրետային արձակուրդ կարող է ստանալ ծնողներից յուրաքանչյուրը։ Սակայն «մայր» բառը ռեպորտաժում փոխարինել են «ծնող անձ» բառակապակցությամբ։

«Այն հարցին, թե ինչու չկա «մայր» ձևակերպումը,  Tagesschau-ի խմբագրությունը պարզաբանել է. «Տերմինն ընտրվել է այնպես, որպեսզի ոչ մեկի նկատմամբ խտրականություն չդրսևորվի»»,- գրում է BILD-ը։

Հեռուստաալիքի այդ որոշումը զայրույթի տեղիք է տվել սոցիալական ցանցերում։ Բավարիայի վարչապետ և ՔՍՄ կուսակցության նախագահ Մարկուս Զյոդերը Twitter-ում ԶԼՄ-ի խմբագիրներին խելագար է անվանել։

Արդյունքում՝ Tagesschau-ն ուղղել է ռեպորտաժի առցանց տարբերակը՝ վերականգնելով «մայր» բառը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖինլանդիայի ԱԳՆ-ն կասեցնում է հյուպատոսության աշխատանքը
Հաջորդ հոդվածըԱլեն Սիմոնյանը վաղաժամ լքել է ՔՊ նիստը․ Infoport