‘
Կայացավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցում էր Հս. Ամերիկայի չեմպիոն Մեքսիկայի ընտրանու հետ: Խաղն ավարտվեց Բունդեսթիմի գերվստաh հաղթանակով՝ 4:1 հաշվով:
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց Լեոն Գորեցկան, իսկ երկու րոպե անց վերջինս դուբլ ձևակերպեց՝ դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության պատմության ամենաարագ դուբլի հեղինակը։ 59-րդ րոպեին Տիմո Վերներն ավելի խոշոր դարձրեց Բունդեսթիմի առավելությունը։ Խաղի վերջնամասում էլ թիմերը փոխանակվեցին գոլերով․ նախ Մարկո Ֆաբիանը հաշիվը դարձրեց 3։1, ապա աչքի ընկավ Ամին Յունեսը։
Այպիսով, Գերմանիայի ազգային հավաքականը դուրս է գալիս Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկոթյան եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիի ընտրանու հետ, որոնք կիսաեզրափակչում 11-մետրանոց հարվածաշարով պարտության էին մատնել Պորտուգալիային: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:
Գերմանիա — Մեքսիկա՝ 4:1
1:0 Գորեցկա (6′), 2:0 Գորեցկա (8′), 3:0 Վերներ (59′), 3:1 Ֆաբիան (89′), 4:1 Յունես (90+1′)
‘