‘Գյումրիի «Շիրակը»՝ Հայաստանի չեմպիոն’

1077

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 40-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Փյունիկին» և նվաճեց 2012-2013 թթ. Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: «Շիրակը» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Միկայի» համար, որն այսօր 2:1 հաշվով պարտություն կրեց «Բանանցից»:

«Շիրակը» նաև հավակնում է երկրորդ տարին դառնալ Հայատանի գավաթակիր, որի եզրափակչում մայիսի 7-ին մրցելու է «Փյունիկի» հետ:

40-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

 

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Շիրակ 40 25 9 6 66 36 84
2. Միկա 40 23 7 10 56 39 76
3. Գանձասար 40 17 12 11 45 35 63
4. Իմպուլս 40 18 6 16 65 59 60
5. Փյունիկ 40 18 6 16 65 50 60
6. Ուլիս 40 9 12 19 35 49 39
7. Արարատ 40 9 5 26 27 66 32
8. Բանանց 40 5 15 20 36 61 30
Աղյուսակը՝ spoortarmenia.com-ի

Նախորդ հոդվածը‘Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիային’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում երեք հոգի դատապարտվել են Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի համար ‘