‘Գորբաչով. Արևմուտքը «հաշտվել է» Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելու հետ’

942

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի կարծիքով՝ Արևմուտքը «հաշտվել է» Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ ընդգրկվելու հետ: Պատասխանելով «Комсомольская правда»-ի այն հարցին, թե արդյո՞ք Արևմուտքը համակերպվել է այն մտքինտ, որ Ղրիմը մնում է Ռուսաստանի կազմում, նա պատասխանել է . « Կարծում եմ՝ այո: Ըստ իս՝ նրանք արդեն հաշտվել են դրա հետ»:

Գորբաչովը կարծում է, որ ուկրաինական ներկա ճգնաժամի պատճառը ԽՍՀՄ փլուզումն է դարձել: «Երբ սկսեցինք քննարկել Բելովեժյան համաձայնագրերը, հարկավոր էր, իհարկե, անդրադառնալ Ղրիմի խնդրին»,- ասել է նա: «Ղրիմը չի կարելի պոկել Ռուսաստանից, դա նրա զավակն է»,- ընդգծել է նախկին նախագահը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն դատապարտել է Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 350 հազ.դոլար ‘