‘Գործակալ. Լևանդովսկու տեղափոխությունը Անգլիա բացառվում է’

2038

Ռոբերտ Լևանդովսկու շահերը ներկայացնող գործակալ Ցեզար Կուխարսկին հայտարարել է, որ իր հաճախորդը այս ամառ չի հեռանա «Բավարիայից։ «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» Լևանդովսկու պոտենցիալ տեղափոխության մասին ասեկոսեները նոր թափ ստացան խաղացողի աղմկալի հայտարարությունից հետո։ Լեհն իր թիմակիցներին մեղադրում էր նրանում, որ նրանք իրեն չեն օգնել անցած մրցաշրջանում դառնալ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն։

Որպեսզի հստակեցնի իրավիճակը, Կուխարսկին հայտարարությամբ հանդես եկավ մամուլում։ Ըստ գործակալի՝ «Բավարիան» առաջվա պես մյուս ակումբներից ավելի շատ է հարմար իր հաճախորդին։

«Ոչինչ չեմ ուզում ասել այդ թեմայով։ Այն ամենը՝ ինչ ասում եմ, ճիշտ չի թարգմանվում գերմանական մամուլում, իսկ իմ յուրաքանչյուր խոսքը վերլուծում են ԶԼՄ-ները։

Միշտ ասել եմ. «Բավարիան» լավագույն ակումբն է Ռոբերտի կարիերայի զարգացման համար։ Իմ կարծիքը չի փոխվել»,- Կուխարսկիին է մեջբերում Goal-ը։

Նախորդ հոդվածը‘«Bild». Օբամեյանգն ընդունել է Չինաստանից ստացած խելահեղ առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը երեկոյան հնարավոր է անձրեւ’