‘Գուցե ներողությու՞ն խնդրեն. «Ժողովուրդ»’

2267

«Յուքոմ» ընկերության բաժանորդները երեկ ողջ օրը դժգոհում էին ինտերնետային կապի կրկնվող ընդհատումներից, որոնք երբեմն մեկ կամ երկու ժամ էին տեւում:

«Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում է, որ ինտերնետի անջատման դեպքեր նախորդ օրերին էլ է արձանագրվել, սակայն նախկինում դրանք ողջ օրվա ընթացքում չէին կրկնվում: Ուշագրավ է այն փաստը, որ «Յուքոմը» երեկ այդպես էլ հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ, որով կպարզաբաներ, թե իր կապի հետ ինչ է կատարվում, եւ ինչու պետք է մարդիկ վճարեն, բայց խոստացված ծառայությունը չստանան: «Հաշվի առնելով այն փաստը, որ նշված ընկերությունը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց չի հետաքրքրում, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն իրենց գործելաոճի մասին»,- հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ընդդիմադիր դաշտի մենաշնորհը. առասպել և իրականություն’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանի եղբայրը վաճառել է «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը. «Հրապարակ» ‘