Գվարդիոլային կասկածում են ահաբեկչության դրդող կազմակերպության հետ համագործակցելու մեջ

339

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային կասկածում են Կատալոնիայի անկախության համար պայքարող «Ժողովրդավարության ցունամի» շարժման հետ համագործակցելու մեջ, հաղորդում է Voz Populi-ն։

Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննում են շարժման գործիչներին ահաբեկչության կասկածով։ «Ժողովրդավարության ցունամին» մեղադրվում է Կատալոնիայի անկախության գաղափարները իսպանական լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների միջոցով տարածելու մեծ արշավի մեջ։

Գվարդիոլան եւս Կատալոնիայի անկախության կողմնակից է եւ միացել էր շարժման պահանջներին։

Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները  «Ժողովրդավարության ցունամին» որակում են «ահաբեկչության դրդող հանցավոր կազմակերպություն»։

Նախորդ հոդվածըMarca-ն Տեր Շտեգենին ճանաչել է Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՀայ ծանրորդները ռեկորդային 146 մեդալ են նվաճել ավարտվող տարում