‘
«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան փոստի միջոցով մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին:
«Այսօր դեմոկրատիայի օրն է: Ասում են, որ այն անօրինական է, սակայն դա այդպես չէ: Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք ցանկանում անկախություն, այլ ցանկանում ենք, որ մեզ թույլ տան քվեարկել: Կատալոնիայի ազգային ժողովը ցանկանում է, որ մարդիկ հայտնեն իրենց կարծիքը, եւ չկա դա անելու լավ միջոց»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը սկսվել է հոկտեմբերի 1-ի առավոտյան: Մադրիդն անօրինական է համարում այն:
‘