‘Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Սանչեսին’

2003

«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրնոնում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայիններ»-ի մարզիչ Պեպ Գվարդիոլան չի հանիդպել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ և մտադիր չէ ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը: Իսպանացի մասնագետը ցանակնում է իր թիմում տեսնել Ալեքսիս Սանչեսին:

Ավարտված մրցաշրջանում չիլիացին «զինագործներ»-ի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ Գվարդիոլան հանդիպել է Ուսման Դեմբելեի հետ:

Նախորդ հոդվածը‘Չիլի հավաքականը11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դելոֆեուն չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»’