‘Գվարդիոլան ֆուտբոլիստներին արգելում է սեքս կեսգիշերից հետո’

1600

«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան, վարձավճարով «Սեւիլիայում» հանդես եկող Սամիր Նասրին պատմել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առանձնահատուկ մոտեցումների մասին: Կատալոնացի մասնագետը հայտնի է իր խիստ սահմանափակումներով ֆուտբոլիստների սննդակարգում: Սակայն Նասրին հայտնել է, որ մարզիչը ֆուտբոլիստներին նաեւ արգելում է կեսգիշերից հետո սեքսով զբաղվել:

«Գվարդիոլան արգելում է սեքս կեսգիշերից հետո, եթե նույնիսկ հաջորդ օրը մարզում կամ հանդիպում չկա: Նա մեզ ասաց, որ այդպես է կարողացել բացահայտել Լեւանդովսկու եւ Մեսիի լավագույն որակները: Նա նաեւ կարծում է, որ այդ սահմանափակումը թույլ է տալիս խուսափել մկանային վնասվածքներից»,- Նասրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Լեմպարդը հեռանում է «Նյու Յորք Սիթիից»’
Հաջորդ հոդվածը‘Տարածքային ժողովների ժամանակացույց. Թարմացված’