Գվարդիոլա․ Շատ ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում

313

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբում շատ են ցանկանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը։

«Շատ ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այդ գավաթը պետք է վաստակել, եւ մենք վաղը կձգտենք անել առաջին քայլը։ Այդ հարցն արդեն 6-7 տարի են տալիս։ Մենք ամեն մրցաշրջանում ձգտում ենք հաղթանակի այդ մրցաշարում, բայց մրցակիցներն էլ արժանի են։

«Մանչեսթեր Սիթին» միշտ ձգտում է հաղթել, բայց դա չի նշանակում, որ անպայման այդպես կլինի։ Թիմը պետք է կատարյալ մարզավիճակում լինի, որպեսզի «Բավարիայի» հետ դիմակայությունում հասնի հաջողության»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթի» — «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին Անգլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Նախորդ հոդվածըԴին Սմիթն ու Ջոն Թերին գլխավորեցին «Լեսթեր Սիթին»
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Մեկնարկում է քառորդ եզրափակիչը