‘Գվարդիոլա. «Հռոմեացիները հպարտություն ունեն և այս խաղում անելու ենք առավելագույնը հաջողության հասնելու համար»’

855

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Բավարիա»-«Ռոմա» խաղից առաջ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ առաջիկա հանդիպումը փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հիանալի հնարավորություն է, ինչից իր ֆուտբոլիստները կփորձեն օգտվել:

«Մեզ նոր խաղ է սպասվում, և մենք ունենք փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը նվաճելու հիանալի հնարավորություն: «Ռոման» մեզ նման ցանկանում է հաղթել: Մենք փորձել ենք լավ ուսումնասիրել մրցակցի խաղը: Մեզ համար ամենակարևորը մեր ֆուտբոլը ցուցադրելն է: Եթե դա անենք, արդյունքն ինքնըստինքյան դրական կլինի «Ռոման» թույլ չի տա նախորդ տուրի սխալները և կրկին 7:1 հաշվով հաղթանակ տոնելն իրատեսական չէ:…ս չգիտեմ, թե ինչ առավելություն ունենք: «Ռոման» կրկին թույլ չի տա, որ տեղի ունենա այն, ինչ եղավ երկու շաբաթ առաջ: Հռոմեացիները հպարտություն ունեն և այս խաղում անելու ենք առավելագույնը հաջողության հասնելու համար:…

Վերջին արդյունքները մեզ ուրախացնում են. ճիշտ ուղու վրա ենք: Այո՛, «Ռոմայի» ֆուտբոլիստները պետք է ցույց տան, որ պրոֆեսիոնալ են և սիրում են իրենց ակումբը, բայց մեզ համար էլ սա հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հրաշալի հնարավորություն է:

Ինձ համար սա Չեմպիոնների լիգայի 6-րդ մրցաշրջանն է: Կարող եմ ասել` ամենևին էլ հեշտ չէ հաղթել բոլոր խաղերում: «Ռոման» հիանալի ֆուտբոլիստներ ունի, թեպետ վերջին շրջանում թիմը չի մասնակցել Չեմպիոնների լիգային: Հռոմեացիներն ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են իրենց բարձ կարգը ցուցադրել: Դուք միայն նայեք` Տոտտի, Դե Ռոսսի, Պյանիչ, Ժերվինյո…»,-Գվարդիոլայի տեսակետը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’