«Գրանադան» հեռացրեց թիմին Լա լիգա վերադարձրած մարզչին

156

«Գրանադան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է իսպանացի Պակո Լոպեսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

56-ամյա մասնագետը թիմի ղեկին էր 2022 թվականի նոյեմբերից: Լոպեսի գլխավորությամբ «Գրանադան» անցկացրեց 44 խաղ, տարավ 18 հաղթանակ, կրեց 17 պարտություն, 9 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Հենց Պակո Լոպեսի գլխավորությամբ «Գրանադան» 2022/23 մրցաշրջանի արդյունքներով վերադարձավ Լա լիգա, ընդ որում՝ ակումբն իր պատմության մեջ 7-րդ անգամ է խաղում Իսպանիայի առաջին դիվիզիոնում:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Գրանադան» 14 խաղից հետո 7 միավորով նախավերջին տեղում է: Թիմը նաև դուրս է մնացել Արքայական գավաթի խաղարկությունից՝ 1/64 եզրափակիչում պարտվելով Տերսերայում խաղացող «Արոսային»:

Նախորդ հոդվածը«Յուվենտուսն» ու «Ինտերը» հաղթողին չպարզեցին, «Ռոման» ուժեղ էր «Ուդինեզեից»
Հաջորդ հոդվածը«Ինտերը» որոշել է մի քանի տարով թիմում պահել Մխիթարյանին