‘ Գրանորություն. Ումբերտո Էկոյի «Գրառումներ «Վարդի անվան» էջերին» գիրք-ուղեցույցը’

1880

Գրելուց հետո միշտ մնում են զգացողություններ, որոնք թեև ուղղակիորեն կապվում են ստեղծագործության հետ, սակայն ակամայից հայտնվում են սևագրային լուսանցքում: Էդ կրճատված, «անտեսանելի» զգացողությունները ապրում են իրենց առանձին կյանքով` դառնալով յուրօրինակ, օդում կապված կամուրջ` հեղինակի և ընթերցողի միջև: Կամուրջ, որը չկա, բայց զգայական աչքով գիրքը ընթերցելու դեպքում դառնում է ռեալ-իրական, նույնիսկ իր վրայով քայլելու հնարավորություն է ընձեռում: Ուղղակի պետք է ունենալ լուսանցքային աչքեր, գրքի էջերում կրճատված գրառումների շոշափելու համար…

«…Ես հարյուրավոր էջեր վերաշարադրել եմ այս կարգի ձախողումներից զգուշանալու համար, մինչդեռ միտքս չէր, թե երբևէ ըմբռնած լինեի այդ խնդիրը լուծելու եղանակը: Միայն երկու տարի առաջ էր, որ ինձ հաշիվ տվեցի դրա մասին, և այն էլ` երբ ջանում էի պարզել , թե ինչու են իմ գրքերը կարդում նաև նրանք, ովքեր պիտի որ չսիրեին նման «խելացի» գրքեր: Ադսոնի պատմողական ոճը հենվում է մտքի այն արտահայտչաձևի վրա, որը կոչվում է լռություն: Հիշո”ւմ եք նշանավոր օրինակը. «Իսկ Կեսարին հապա”… Որ կռվի դաշտում…»*:

*Մեջբերում Ֆրանչեսկո Պետրարկայի /1304-1374/ «Ո~վ իմ Իտալիա , վերքրիդ համար» կանցոնից:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Ումբերտո Էկոյի «Գրառումներ «Վարդի անվան» էջերին» գիրք-ուղեցույցը ՝ իտալերենից Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան

 

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» 85 տարի չի կարողանում հաղթել «Բարսելոնային»’
Հաջորդ հոդվածը‘Ինդիան Ուելս. Նովակ Ջոկովիչը պարտության է մատնել Ռոջեր Ֆեդերերին և նվաճել չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)’