Գրեթե 7 հազար տարանցիկ միգրանտներ չեն կարող հեռանալ Նիգերից

253

Հուլիսի վերջից գրեթե 7 հազար տարանցիկ միգրանտներ չեն կարողանում դուրս գալ Նիգերից՝ երկրի ցամաքային սահմանների և օդային տարածքի փակման պատճառով։

Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին։

Ըստ այդմ, «գրեթե 7 հազար միգրանտներ, որոնք փորձում են վերադառնալ տուն՝ Աֆրիկայի այլ երկրներ, «լռվել»-մնացել են Նիգերում»։

Գործակալությունը նշում է, որ Նիգերը կարևոր երթուղի է ինչպես այն աֆրիկացիների համար, ովքեր փորձում են հասնել Լիբիա, այնտեղից էլ անցնել Եվրոպա, այնպես էլ նրանց համար, ովքեր տուն են վերադառնում։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունն ավելի վաղ կոչ է արել «արտակարգ մարդասիրական միջանցք» ստեղծել միգրանտների համար, որպեսզի թեթևացվի ժամանակավոր կեցության կենտրոնների ծանրաբեռնվածությունը։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ Նիգերը բացառիկ դիրք է զբաղեցնում «ներտարածքային միգրացիոն տեղաշարժերի» համար։ Նրա սահմանները վեց հարևան պետությունների հետ կազմում են, ընդհանուր հաշվով՝ գրեթե 5,7 հազար կմ, և դա Նիգերը դարձնում է «տարածաշրջանում միգրացիոն երթուղիների մեծ մասի կենտրոնը»։ 2023 թ․ առաջին կեսին այդ երկրի տարածքում է եղել ավելի քան 60 հազար միգրանտ, այդ թվում՝ երեխաներ, որ ժամանել են առանց մեծահասակների ուղեկցության։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը հանգանակել է ավելի քան 72 մլն դոլար
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյան. «Չէի սպասում, որ ինձ այսպես կընդունեն «Ռեալ Սոսյեդադում»»