Հարձակվող Մեյսոն Գրինվուդը չի խաղա ՄՅՈՒ-ում ու չի մարզվի թիմի կազմում՝ չնայած գրավի դիմաց ազատ արձակվելուն։ Այս մասին հաղորդում է սպորտային լրագրող Ջեյմս Դաքերը։
20-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր անցած կիրակի՝ իր ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, ով հրապարակել է ծեծի լուսանկարները և տեղադրել նրան ստիպողաբար սեքսով զբաղվելու ձայնագրություններ։ Գրինվուդը կալանքի տակ է եղել 3 օր։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Գրինվուդին հեռացրել էր հանդիպումներից և մարզումներից՝ նրա դեմ մեղադրանքների պատճառով: Nike-ը` որը, հովանավորում էր մարզիկին, դադարել է աշխատել նրա հետ։