‘Դանիայում կորած լրագրողուհու որոնումներն ավարտվել են’

2321

Կոպենհագենի առափնյա ջրերում հայտնաբերվել է  գլխատված և վերջույթները կտրված կնոջ մարմին, սակայն ոստիկանությունն առայժմ վաղ է համարում հաստատել, որ այն անհետացած լրագրող Քիմ Վալի մարմինն է:

Մասունքները հայտնաբերել է առափնյակով անցնող մի հեծանվորդ: Վերջին անգամ Վալին տեսել են օգոստոսի 10-ին, գյուտարար Փիթեր Մադսենի սուզանավում. լրագրողուհին հոդված էր նախապատրաստում Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին:

2008 թ. կառուցված  և մինչև վերջերս աշխարհի ամենամեծ մասնավոր սուզանավը համարվող «Նաուտիլուսի»  սեփականատեր Մադսենին չկանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել, որը նա չի ընդունել: Մադսենը պատմել է, որ զոհված լրագրողուհու մարմինը ծով է նետել՝ այդ կերպ «հուղարկավորելով» նրան:

Մարմնի մասունքներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը խոստացել է Աֆղանստանում կռվել մինչև հաղթական ավարտը’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ’