Դանի Ալվեսը՝ «Պումասի» խաղացող

409

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը պայմանագիր է կնքել մեքսիկական «Պումասի» հետ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դանի Ալվեսը անցած մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել էր «Բարսելոնայում»՝ 15 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 3 գոլային փոխանցում։

Դանի Ալվեսը հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ նոյեմբեր ունենալ մշտական խաղային պրակտիկա, որպեսզի հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցի աշխարհի առաջնությանը։

Նախորդ հոդվածըԿաչինսկին ասել է, որ ինքն է որոշում՝ ով կդառնա վարչապետ
Հաջորդ հոդվածը«Ինտերի» մարզական տնօրեն․ «Ռոման» կատարյալ տարբերակ է Դիբալայի համար