‘Դաշնակցական. ՀՀԿ-ն մի օր միահամուռ կասի, որ 100% համամասնական ընտրակարգը լավ բան է’

964

Դաշնակցությունը կարծում է, որ ներքաղաքական պայքարը եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարելի է իրար չխառնել, որովհետեւ դրանք «չեն խաչաձեւվում», այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրորւյցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով Եռյակի ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ արտահերթ քննարկումներ անցկացնելու նախաձեռնությանը, Վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը շարունակում է աջակցել ԸՕ փոփոխությունների գաղափարին: Նա փաստեց, որ այսօր եւս, ինչպես նախկինում, ՀՀԿ-ն այդ ուղղությամն ընդդիմությանն ընդառաջ չի գնում:  

«Կհորդորեի ՀՀԿ մեծամասնությանը շատ խիստ, շատ թունդ դեմ չլինել 100% համամասնական ընտրակարգին, որովհետև մի օր իրենք էլ են միասնականորեն ասելու, որ դա լավ բան է», — ասաց պատգամավորը՝ հավելելով, որ, այնուհանդերձ, այս տեսակետը «որևէ կերպ չի հակասում Սահմանադրությունը բարեփոխելու մեր հետևողական ջանքերին»։

Ինչ վերաբերում է ընդդիմության 12 կետերի վերաբերյալ իշխանության նոր առաջարկին, ապա, ըստ Վարդանյանի, իշխանությունները շարունակում են հարցի լուծումը ձգձգելու իրենց գործելաոճը:

Նախորդ հոդվածը‘Պատմության էջերից. Պորտուգալիայի հավաքական չի կարողանում իրացնել 11 մետրանոց հարվածը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Մոյեսը խորհուրդ է հարցրել Ալեքս Ֆերգյուսոնից’