‘
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից մեկ օր առաջ կասկածել է Անտոնիո Կոնտեի մարտավարությանը։ Անտոնիո Կոնտեն խիստ հիասթափվել է բրազիլացու այդպիսի վարքագծից և խնդրել է նրան այլևս չհայտնվել մարզումներին։ Հանդիպումից մեկ օր առաջ բրազիլացին ներողություն է խնդրել իտալացուց, սակայն խաղացողին մենամարտից հեռացնելու որոշումն անփոփոխ է մնացել։
Արդյունքում Անտոնիո Կոնտեի թիմը վստահ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ պաշտպանը ողջ խաղի ընթացքում նստեց պահեստայինների նստարանին՝ թաքցնելով դեմքը։
‘