‘Դատախազներն ու քննիչները ՄԻԵԴ որոշումների համար պատասխանատվություն կկրեն — «Ազատություն»’

4972

Դատախազներն ու քննիչերն այսուհետև պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների համար մեղավոր են նաև նրանք, «Ազատություն» ռադիոկայանին ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա խոսքով, արդյունքում արդյունքում դատախազներն ու քննիչները կհասկանան, որ իրենց կայացրած որոշումները հետագայում դառնալու են ծառայողական քննության առարկա:

«Ցանկացած այն դեպքում, երբ որ Եվրոպական դատարանը կկայացնի համապատասխան որոշումներ, կֆիքսի Հայաստանի Հանրապետությունում անձի իրավունքների խախտում, մենք այս փաստերով պետք է անպայման քննարկում անենք՝ ծառայողական քննություն անենք, տեսնենք, թե այդ խախտման մեջ ինչքա՞ն մեղավորություն ունի մեր դատախազը։ Եթե մեր դատախազի համարժեք մեղավորության փաստն առկա կլինի, ուրեմն դա կառաջացնի հետևանքներ, որքանով որ օրենքը թույլ կտա։ Եթե քննիչին էլ միաժամանակ կլինի, կնախաձեռնենք, այդպիսի ծառայողական քննության իրականացում նաև քննիչի կողմից», — ասել է Դավթյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘Փորձագետները պատմել են, թե որքան կարող է գոյատևել ԻՊ-ն’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Հաշվետարության նախարարը’