‘Դատախազության առաջ ինքնահրկիզվողն ու եղբայրը փորձել են նետվել կամրջից’

1431

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը: Եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին դեպքի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը:

1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կարջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները: Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանում են նրանով, որ տարիներ առաջ Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, ըստ Դավիթի պատմածի, քննիչը ստիպել է իրեն Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, ինչի համար էլ 1 հոգի, անմեղ, 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Իրենք դիմել են բազմաթիվ ատյաններ, սակայն՝ ոչ մի արդյունք, և այդ ամենից ելնելով՝ փորձում են դիմել ծայրահեղ այդ քայլին:

News.am-ի տեղեկություններով՝ Դավիթը ավելի վաղ փորձել էր ինքնահրկիզվել Դատախազության շենքի առաջ՝ իր վրա դյուրավառ վառելիք լցնելով:

Նախորդ հոդվածը‘Եղանակի կանխատեսում 2014թ. դեկտեմբեր ամսվա համար’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի ֆերմերները Էյֆելյան աշտարակի մոտ են բերել 200 ոչխար’