‘Դեկտեմբերի 27-ին կկայանա «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան’

1164

Դեկտեմբերի 27-ին Երևանում կկայանա Դավիթ Սահակյանցի և Լյուլյա Սահակյանցի «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի երկար սպասված պրեմիերան: Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: 

«Անահիտը» նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:  

Նախորդ հոդվածը‘Հունվար-նոյեմբերին օդային ճանապարհով մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 21 862 մարդ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայի փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում’