‘Դեղերը թանկացել են. Մամուլ’

1375

«Ժողովուրդը» օրերս շրջայց է կատարել Երևանի մի քանի դեղատներում և արձանագրել որոշակի թանկացումներ: Ըստ թերթի` հիմնականում թանկացել են սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված և տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցները: Այսպես, «Սերվիեր» դեղագործական ընկերության «Նոլիպրել ֆորտե» կոչվող դեղը, որը նախկինում վաճառվում էր 7200 դրամով, հիմա դարձել է 8200 դրամ: «Դելտրալեքս 60»-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, «Պռեդուկտալ MR»-ը`7150-ից 7800 դրամ, «Պրեստարիում 5 մգ»-ն` 4500-ից 5000 դրամ, իսկ «Պրեստանս 10/5»-ը 8600-ից դարձել է 9950 դրամ:

Թանկացել է նաև «Սանոֆի ավենտիս» դեղագործական ընկերության «Էսենցիալ» դեղամիջոցը` 3450-ից դառնալով 4350 դրամ, իսկ հիմա արդեն`4850: Այս դեղամիջոցը երկու անգամ է թանկացել: Աչքի համար նախատեսված «Տաֆտոլան» կոչվող կաթիլները ևս թանկացել են: «Ժողովուրդի» հետ զրույցում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցել է. «ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը գների որոշակի բարձրացում արձանագրել է: Այս պահին շուկան ուսումնասիրվում է, և ավարտին դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է բուհական ընդունելության քննությունների ժամանակացույցը. Մամուլ’