‘«Դեղին ժապավենների» երթ Հոնկոնգում’

1137

Կիրակի օրը Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ երթով հասել են տարածքային վարչակազմի  ղեկավար Լյան Չժենինի նստավայր:

Ցուցարարները դժգոհ են  Հոնկոնգի վարչակազմի՝ 2017 թ. նախատեսված ընտրություններում թեկնածուներին ընտրելու՝ ՉԺՀ-ի իշխանությունների որոշումից, և պահանջում են ուղիղ բանակցություններ Պեկինի հետ: Նրանք դեղին ժապավեններ՝ իրենց դեմոկրատական պահանջների խորհրդանիշն են կապել նստավայրի դարպասին:

Կառավարության քաղաքականության կողմնակիցները նույնպես փողոց են դուրս եկել և իրենց հանրահավաքն անցկացրել վարչակազմի ղեկավար նստավայրի առաջ:

Հոնկոնգում վեց շաբաթ շարունակվեց անհնազանդության նստացույցը, որի ընթացքում մի քանի կենտրոնական փողոցներ արգելափակվել էին ցուցարարների կողմից: BBC-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ ոչ մի նախանշան չկա, թե Հոնկոնգի իշխանությունները զիջման կգնան, և այժմ ցուցարարները մտադիր են ուղղակի դիմել ՉԺՀ իշխող վերնախավին:

Միևնույն ժամանակ՝ Պեկինում գտնվող Լյան Չժենինը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի կողմից  լիակատար աջակցություն է ստացել իր գործողությունների համար:

1997 թ. Բրիտանիայի իրավասության տակից դուրս գալուց և ՉԺՀ-ի կառավարմանը հանձնվելուց հետո Հոնկոնգը ինքնավարություն է պահպանում: Սակայն ընտրությունների վերաբերյալ նոր որոշման համաձայն՝ Պեկինի իշխանությունները կարող են վետո դնել այն թեկնածուների վրա, որոնց այս կամ այն կերպ անընդունելի են համարում:

Նախորդ հոդվածը‘Լատվիայի գեյ նախարարի խոստովանությունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել’
Հաջորդ հոդվածը‘Զախարչենկոն բացատրել է միլիցիայի եւ ոստիկանության տարբերությունը’