‘Դեմոկրատները պահանջել են ներկայացնել Մյուլլերի ամբողջական զեկույցը’

1101

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի վեց հանձնաժողովի նախագահները, որոնց մեծ մասը դեմոկրատներ են, ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բառից պահանջել են ապրիլի 2-ից ոչ ուշ Կոնգրեսին ներկայացնել 2016 թ. ամերիկյան նախագահական ընտրություններում ՌԴ միջամտության վերաբերյալ հետաքննության ամբողջական տեքստը, որը վարում էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:

«Մենք պաշտոնապես պահանջում ենք, որ դուք Կոնգրեսին ներկայացնեք հատուկ դատախազի ամբողջական զեկույցը ոչ ուշ, քան մինչև ապրիլի 2-ը: Մենք նաև ձեզ ենք դիմում խնդրանքով, որ դուք սկսեք զեկույցի հիմքում ընկած նյութերն ու ապացույցները տրամադրել մասնագիտական հանձնաժողովներին»,- ասվում է փաստաթղթում որը ստորագրել են հանձնաժողովների նախագահները:

«Ձեր չորս էջանոց նամակը, որտեղ դուք թվարկել եք հատուկ դատախազի եզրակացությունները, բավարար չեն, որպեսզի Կոնգրեսը շարունակի կատարել իր չափազանց կարևոր աշխատանքը՝ որպես իշխանության հավասարազոր ճյուղ»,- համոզված են կոնգրեսականները:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բոլթոնը ՌԴ-ին կոչ է արել միանալ միջազգային հանրությանը՝ օգնելու Վենեսուելային’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելան դատապատել է Կոլումբիայի կողմից իր դիվանագետների իրավունքների խախտումը’