‘Դենի Բլինդ. Մոուրինյուն մի քանի ընտրյալ խաղացող ունի «Մանչեսթեր Յունայթեդում»’

1885

Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դենի Բլինդը կարծիք է հայտնել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանում մի քանի անփոխարինելի խաղացողներ ունի:

Հիշեցնենք` մանկունիացիների կազմում է հանդես գալիս Դենիի որդին` Դեյլի Բլինդը:

«Մոուրինյուն 6 խաղացող ունի, որոնք ձևավորում են ՄՅՈւ-ի կորիզը: Նրանք են Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Նեմանյա Մատիչը, Պոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանը և Ռոմելու Լուկակուն:

Այս 6 ընտրյալ խաղացողներից բացի, Մոուրինյուն միշտ փոխում է մյուս խաղացողներին: Երբեմն նա ընտրություն է կատարում Ռեշֆորդի և  Մարսիալի, երբեմն Դեյլիի և Էշլի Յանգի կամ Դարմիանի միջև»,- Դենի Բլինդի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում երեկ 4:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»:

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտ. Հայաստանի հավաքականը 1 տարով որակազրկվել է’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև’