‘
Հաջողակ լինելու գործոնը կարեւոր է ամենաբարձր մակարդակի վրա նվաճումներ ունենալու համար, ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ խոսելով իր կարիերայի մասին:
«Երբ հանդես էի գալիս «Չելսիում», տեսնում էի ֆուտբոլի հակառակ կողմը: Այդ պատճառով էլ բարդ չէր ինձ համոզել տեղափոխվել «Վոլֆսբուրգ» եւ մշտական պրակտիկա ունենալ: Գերմանիայում ամեն ինչ գերազանց էր: Ես զգում էի, որ որեւէ մեկին ապացուցելու բան չունեմ:
Երբ երիտասարդ ես, ցանկանում ես ցուցադրել անհատական որակներ, իսկ որոշ ժամանակ հետո առաջին տեղ է դուրս գալիս թիմային հաջողությունը:
Առաջատար ակումբներում շատ մեծ է ճնշումը ֆուտբոլիստների վրա, բայց ես կարողանում եմ հաղթահարել դա»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015-ին 76 միլիոն եվրոյով «Վոլֆսբուրգից»:
‘