‘Դե Խեա. «Մեզ համար կարևոր է «Տոտենհեմի» հետ խաղում առաջինը գոլ խփելը»’

2826

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Տոտենհեմի» հետ տնային խաղի սպսելիքներից՝ ընդգծելով արագ գոլի կարևորությունը:

««Տոտենհեմի» հետ խաղում առաջին գոլը շատ կարևոր կլինի, այն կարող է դառնալ վճռորոշ: Եթե մեզ դա հաջողվի, ապա կկարողանանք փորձել գերիշխել խաղում, որը խոստանում է շատ լարված լինել:

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է տանը, իր երկրպագուների առաջ, և մենք չենք կարող մեզ պարտություն թույլ տալ: Պետք է հաղթել, որ ամրապնդվենք մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Հուսանք, որ մեզ դա կհաջողվի:

«Տոտենհեմը» լավ դարպասապահ ունի՝ բազմամյա փորձով ինչպես Ֆրանսիայի հավաքականում, այնպես էլ ակումբում: Նա գերազանց դարպասապահ է», — Դե Խեայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ»  — «Տոտենհեմ» խաղը կկայանա հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել «Տոտենհեմի» դեմ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Երեկ. Մառազմը գագաթնակետին էր հասել’