‘Դիդյե Դեշամ. Իմ մոտեցումը Բենզեմայի նկատմամբ չի փոխվել’

2144

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացառել է «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի վերադարձը թիմ։ Ինչպես հայտնի է սկանդալի պատճառով հարձակվողը հավաքականից հրավերք չի ստանում 2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից սկսած։

«Ես չեմ տեսել Բենզեմայի հարցազրույցը, քանի որ հազվադեպ եմ թերթեր կարդում։ Ակնհայտ է, յուրաքանչյուր խաղացող իրավունք ունի խոսել։

Դուք գիտեք այդ ամենի վերաբերյալ իմ կարծիքը։ Ամեն ինչ կմնա նույնը, քանի դեռ միտքս փոխելու առիթ չի հայտնվի։ Իմ գործը թիմի մասին մտածելն է, այլ ոչ թե անհատների»,- ասել է Դեշամը ֆրանսիական մամուլին։

Հիշեցնենք, որ Բենզեման ներքաշվել էր սկանդալի մեջ ենթադրաբար Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։ Այդ ժամանակվանից Բենզեման հավաքականից հրավերք չի ստանում։

Նախորդ հոդվածը‘«Միլան»-ը հիասթափված է Չալհանօղլուից’
Հաջորդ հոդվածը‘Հարի Քեյն. Մենք ի վիճակի ենք հաղթել Չեմպիոնների լիգայում’