‘Դիեգո Կոստային սպառնում է որակազրկում մինչեւ մրցաշրջանի ավարտը’

741

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային սպառնում է որակազրկում 8 խաղով Իսպանիայի առաջնությունում։ Պրիմերայի 31-րդ տուրում «Աթլետիկոն» 0։2 հաշվով պարտվել էր «Բարսելոնային», իսկ Կոստան հեռացվել էր արդեն 28-րդ րոպեին մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին հայհոյելու համար։ Այդ մասին նշվել էր հանդիպման արձանագրությունում։ Ֆուտբոլիստը խաղից հետո հերքել է, թե հայհոյել է մրցավարին։

Այժմ Կոստային սպառնում է 4 խաղի որակազրկում մրցավարին հայհոյելու, եւս 4 հանդիպման որակազրկում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին ձեռքերով բռնելու համար։

Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 7 տուր։  «Բարսելոնան» 73 միավորով առաջինն է։ «Աթլետիկոն» ունի 62, «Ռեալը»՝ 60 միավոր։

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ըստ Գարի Նևիլի 15:53 06.04.2019’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո․ Լավագույն ֆուտբոլային լրագրողները Իտալիայում են’