‘Դիկտատորների բունկերները. որտե՞ղ էին փորձում փրկություն գտնել XX դարի առաջնորդները. Ֆոտոշարք’

2110

2014 թ. հոկտեմբերի 31-ին Հռոմում ավելացավ ևս մի թանգարան. Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները այցելուների առջև բացեցին Բենիտո Մուսոլինիի՝ Տորլոնիայի վիլլայում գտնվող բունկերի դռները:

Лента.ру-ն հավաքել է այն ռազմապաստարանների լուսանկարները, որտեղ պատսպարվում էին հազարամյակի վերջին բռնապետները:

1.Կիսավարտ զուգարան Տորլոնիա վիլլայում Մուսոլինիի բունկերում: Մուսոլինին սիրում էր կրկնել, որ ինքը օդուժի գրոհների ժամանակ չի թաքնվի բունկերում: Սակայն իրականում դուչեն օգտվում էր ռմբապաստարանից:

 

2.Միջանցք՝ Մուսոլինիի բունկերում: Բունկերը կահավորված էր հերմետիկ դռներով և քիմիական գրոհներից պաշտպանող օդափոխման համակարգով:

 

3.Տորլոնիա վիլլայի բունկերի մուտքը: Սա Մուսոլինիի միակ բունկերը չէր: Ինը թունելներով կիսակառույց բունկեր հայտնաբերվեց 2013 թ. գարնանը Վենետիկի հրապարակում գտնվող պալատի տակ:

 

4.«Ֆյուրերբունկերի» ելքը Բեռլինում, ռայխս-գրասենյակի շենքի տակ: Հինգ մետր խորությամբ բունկերը դարձավ Ադոլֆ Հիտլերի վերջին կացարանը:

 

5.Բավարիայում Հիտլերի ռազմապաստարանի էլեկտրաբաշխիչ  սրահը: Պատերազմից հետո այս բունկերը լրիվ ոչնչացվեց:

 

6.Քելշտայն լեռան գագաթ տանող վերելակի մուտքը, որտեղ գտնվում էր Հիտլերի  կացարանի թեյարանը: Բերգհոֆի թեյարանը Հիտլերի միակ կացարանն է, որ անխաթար է մնացել:

7.Կույբիշևում Ստալինի բունկերի նիստերի դահլիճը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց չորս ամիս անց ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Մոսկվայից տեղափոխվել Կույբիշև:

 

8.Ստալինի բունկերի գլխավոր պլանը:

 

9.Սամարայում Ստալինի բունկերի հերմետիկ մուտքը: Թեպետ Կույբիշևի բունկերը լիովին պատրաստ էր ընդունելու «ժողովուրդների առաջնորդին», սակայն Ստալինն այնտեղ երբեք չի եղել: Ստորգետնյա այդ կառույցն աշխատանքային վիճակում է պահպանվել պատերազմի ավարտից տասնամյակներ անց և գաղտնազերծվել է միայն 1990 թ.:

10.Ստալինի հանգստյան սենյակը կույբիշևյան բունկերում:

 

11.Ամերիկացի զինվորները՝ Բաղդադում Սադամ Հուսեյնի բունկերում: 1980-ական թթ. Իրաքում ստորգետնյա բունկերների մի ամբողջ ցանց կառուցվեց: Դրանցից մի քանիսը կարող էին մինչև մի քանի հարյուր մարդ տեղավորել: Առանձին բունկերներում նույնիսկ տանկեր էին պահվում:

 

12.Սադամ Հուսեյնի պալատի տակ կառուցված գլխավոր բունկերի մուտքը: Բունկերը կառուցել են հարավսլավցի մասնագետները, այն կարող էր դիմանալ երկու տոննանոց ավիառումբի հարվածին և 20 կիլոտոննա հզորությամբ միջուկային պայթյունի հարվածային ալիքին:

 

13.Գրոհայինները խուզարկում են Բաբ-ալ-Ազիզիայի ռազմակայանում Մուամար Քադաֆիի բունկերը:

 

14.Կապի հանգույցը Տրիպոլիում Քադաֆիի բունկերներից մեկում:

 

18. Հոնեկերի լքված բունկերում գաղտնի փաստաթղթերի պահոցը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Մեր պաշտոնյանների «երեւակայությունն» անսահման է’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հերքել է ուրանի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին տեղեկատվությունը’