‘
ԱՄՆ նախագահը ոչնչում մեղավոր չէ. Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի խոստովանությունից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ ոչ մի հիմք չկա իրավաբանի ասածը պրոյեկտելու պետության ղեկավարի վրա:
«Նախագահն ինքն է բազմիցս ասել. ինքը ոչ մի վատ բան չի արել: Նրա դեմ որևէ մեղադրանք չի հարուցվել: Այն փաստը, որ Մայքլ Քոենը խոստովանական ցուցմունք է տվել, չի նշանակում, որ դա որևէ կերպ ստվեր է գցում նախագահի վրա»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:
Բայց արդյո՞ք այդպես է:
Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել է, որ խախտել է 2016 թ. նախագահական ընտրապայքարի ֆինանսավորման նորմերը, մասնավորապես՝ լռելու համար վճարել է այն կանանց, ովքեր հայտարարել են, թե ինտիմ կապեր են ունեցել նախագահական պաշտոնին հավակնող Թրամփի հետ:
Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թրամփը ճշտում է կատարել՝ թե վճարումները կատարվել են իր անձնական միջոցներից:
«Ես ամեն ինչ իմացել եմ ավելի ուշ, հասկացել եմ ավելի ուշ: Բայց դուք պետք է իմանաք. գումարը չի վերցվել ընտրապայքարի հաշվից, դա կարևոր է: Այդ գումարը ես ինքն եմ տվել»:
Փոխանցում է euronews-ը:
‘