Դոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերը խոցել են երկու ԱԹՍ

292

Դոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են քաղաքի Պուշկինյան փողոցում, ոտեղ արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։

Այդ մասին հաղորդել է Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը։

Մարզի ղեկավարի տվյալներով՝ անօդաչուներից մեկն ընկել է քաղաքից դուրս, երկրորդը՝ քաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով վնասվել են երեք շենքի ճակատամասերը և մի քանի ավտոմեքենա։ Տուժել է մի քաղաքացի, որը հրաժարվել է հոսպիտալացվել։

Անկման վայրի երեք  շենքերում բնակվում է 99 մարդ։ Քաղաքային իշխանությունները նրանց արդեն առաջարկել են տեղափոխվել այլ կացարաններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանական ակումբը հետաքրքրված է Էդգար Սևիկյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածը«Ռոմայի» ֆուտբոլիստները դժգոհ են Մոուրինյոյից