Դուբլին. Անկարգությունների պատճառով բնակիչները հեռավար կաշխատեն

400

Դուբլինում ընկերություններից շատերը, Իռլանդիայի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների պատճառով, իրենց աշխատակիցներին պարտավորեցրել են աշխատել հեռավար։

Անկարգությունները բռնկվել են այն բանից հետո, երբ դանակով զինված տղամարդը հարձակվել է երեխաների վրա, հաղորդել է The Independent պարբերականը։

Նախորդ օրը անկարգությունների ընթացքում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, հրկիզել են ավտոբուսներ, տրամվայներ, ավտոմեքենաներ, նշում է թերթը։

Իռլանդիայի ոստիկանության ղեկավար Դրյու Հարիսը հայտարարել է, որ անկարգությունների համար մեղավոր են «մի խումբ խելագարներ, որոնք առաջնորդվում են ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ»։

Կարգուկանոն հաստատելու գործում  ներգրավվել է ավելի քան 400 ոստիկան։

Անհայտ տղամարդը Դուբլինում անցորդների վրա հարձակվել է նոյեմբերի 23-ին։ Տուժել են երեք երեխա՝ երկու աղջիկ ու մեկ տղա, և երկու մեծահասակներ՝ տղամարդ և կին։  Հարձակման կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ, որի ինքնությունը չի բացահայտվում։ Ոստիկանությունում հայտարարել են, որ միջադեպը ահաբեկչություն չեն համարում։

Նախորդ հոդվածըԻսրայել. բանտերի վարչությունը ստացել է ազատ արձակման ենթակա 39 պաղեստինցի կալանավորների ցուցակ
Հաջորդ հոդվածը«Իսլամական ջիհադը» մտադիր է հասնել նրան, որ Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի բոլոր կալանավորներին