‘Դուտերտեն կոչ է արել, որ «որևէ մեկը» Կիմ Չեն Ինին համոզի գնալ բանակցությունների’

2372

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, թե «որևէ մեկը» պետք է խոսի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ և նրան համոզի նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային խնդիրը քննարկելու համար, հաղորդել է GMA News լրատվական կայքը:

«Բոլոր առաջնորդները համաձայն են, որ դա վտանգավոր մարդ է: Պետք է հիշել, որ նա իր ժողովրդի առաջնորդն է: Ինչ էլ որ նա իրեն հռչակի, մեկնումեկը պետք է խոսի նրա հետ: Լավ կլինի, որ Ամերիկան, Ճապոնիան, Հարավային Կորեան խոսեն Կիմ Չեն Ինի հետ և նրան համոզեն նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Դուտերտեն Ճապոնիա կատարելիք այցից առաջ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն և Ճապոնիան կողմ են ԿԺԴՀ-ի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելուն’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Թաիլանդի նախկին վարչապետը չի բողոքարկի դատարանի մեղադրական վճիռը’