‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’

1164

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 415  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 516 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.76 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 520 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.85 դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 415.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 520  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.76 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 521 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.70 դրամ:

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 30.10.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.

ԱՄՆ դոլար – 415.32, ԵՎՐՈ – 517.61, Ռուսական ռուբլի – 8.95:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Բանակցությունները կարող են լինել միայն իշխանափոխություն հարցի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Կոնգրեսի խորհրդի նիստը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ’