‘Դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում. Մամուլ’

1033

ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը իջել- հասել է 412 դրամի այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր: Կենտրոնական բանկը սկզբունքորեն լռություն է» պահպանում, թե որն է դրամի փոխարժեքի այսպիսի վայրիվերումների պատճառը: Դրամը արժեզրկվում է այն ժամանակ, երբ դասական կանոնների համաձայն պետք է արժևորվեր, և արժևորվում է այն ժամանակ, երբ պետք է արժեզրկվեր: Բանկային համակարգից արդեն իսկ կասկածներ են հնչում, որ մեր ֆինանսական շուկայում հայտնվել են մեկ կամ մի քանի խոշոր «խաղացողներ», որոնք դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման և արժեզրկման վրա հսկայական գումարներ են «վաստակում»: Հենց վերջիններս էլ որոշում են դրամի փոխարժեքը: Որքանով են այս կասկածները հիմնավոր, առայժմ դժվար է ասել, բայց կա ևս մի օրինաչափություն: Դրամի փոխարժեքի տատանումները նույնական են եղել առնվազն վերջին երկու ընտրությունների շրջանում` ընտրութուններից մի քանի օր հետո դրամը սկսել է կտրուկ արժեզրկվել, ինչը խոսում է ընտրությունների ժամանակ ֆինանսական խոշոր շարժերի մասին:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Սերժ Սարգսյանի ուրացումն ուղեփակոց է Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին ‘
Հաջորդ հոդվածը‘Դեղերը թանկացել են. Մամուլ’