‘Դևիդ Մոյես. «Ուրախ եմ Իսպանիայի առաջնությունում իմ նորամուտի առթիվ, սա հիանալի էր»’

892

«Ռեալ Սոսիեդադ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը իր տպավորություններն է պատմել իսպանական ակումբի ղեկին անցկացրած իր առաջին հանդիպման մասին.

«Ուրախ եմ Իսպանիայի առաջնությունում իմ նորամուտի առթիվ, սա հիանալի էր: Ճիշտ է` ես դեռ լավ չեմ ճանաչում ֆուտբոլիստներին, բայց աստիճանաբար մենք ավելի լավը կդառնանք:Հանդիպման առաջին խաղակեսը լավ անցկացրինք, գերազանցում էինք մրցակցին շատ հարցերում: Իսկ երկրորդ խաղակեսը մի փոքր հիասթափեցնող էր, և «Դեպորտիվո»-ն ավելի լավ տպավորություն թողեց: Գոհ չեմ ոչ ոքի արդյունքից, ցանկանում եմ հաղթել, սակայն կարելի է ասել, որ ոչ ոքին արդարացի հաշիվ էր»,- Մոյեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Տեղեկացնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադ»-ը ոչ ոքի` 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Դեպորտիվո»-ի հետ:

Նախորդ հոդվածը‘էկոնոմիկայի նախարարի տեղակալը ազատվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պատասխանատվության դեֆիցիտ’