‘Դևիդ Քեմերոնը Ռուսաստանին նոր պատժամիջոցներով է սպառնում’

876

Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արևելքում կարող են հանգեցնել նրա դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը : Ըստ բրիտանացի վարչապետի՝ Ռուսաստանը պետք է Ուկրաինային հնարավորություն տա զարգանալու՝ «որպես անկախ և ազատ պետություն, որն ընդունակ է ազատորեն ընտրելու իր ճանապարհը»:

«Եթե Ռուսաստանը դրական մոտեցում ցուցաբերի Ուկրաինայի ազատությանն ու պատասխանատվությանը, դրան կհետևի պատժամիջոցների վերացումը: Եթե Ռուսաստանը շարունակի սրել իրավիճակը, ապա պատժամիջոցները կընդլայնվեն: Ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է Քեմերոնը:

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է երկրի արևելքում ռազմական տեխնիկա և հետևակ մտցնելու մեջ: ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն հաստատում են այդ տվյալները, Մոսկվան հերքում է դրանք:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆերնանդու Սանտուշ. «Այս հավաքականը ցույց է տվել, որ մեծ հնարավորություններ և ցանկություն ունի հաղթանակների հասնելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Ժոաո Մոուտինյո. «Մենք չպետք է թույլ տանք մրցակցին արագ հակագրոհներ կազմակերպել, պետք է հենց առաջին րոպեներից առաջ նետվենք և փորձենք հնարավորինս արագ աչքի ընկնել»’